Վոլֆովիչ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մինսկի շքերթին՝ չնայած ուղարկած հրավերին
Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն նրա շքերթի անձնակազմերը չեն ժամանել։ «ԲԵԼՏԱ»-ի փոխանցմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Մինսկում Անկախության օրվա շքերթի մասնակիցների թվում էին մի շարք արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի: Անվտանգության խորհրդի քարտուղարին հարցրել են, թե արդյո՞ք հրավերն ուղարկվել է հայկական կողմին։
Ալեքսանդր Վոլֆովիչն ասել, որ Մինսկում շքերթին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի ներկայացուցիչներ։
«Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է, նրան հրավիրում են բոլոր ֆորումներին (այս կազմակերպության միջոցով)»,- պատասխանել է նա։
Այս օրերին Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունենում մեկ այլ միջազգային միջոցառում՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը։
«Հայաստանը նույնպես հրավիրված էր։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ, սուբյեկտիվ պատճառներով,մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները, ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական շքերթի անձնակազմերը չեն ժամանել»,-հայտարարել է Ալեքսանդր Վոլֆովիչը և շարունակել «Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը՝ Հայրենական մեծ պատերազմին»։
Նրա կարծիքով, շատ խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի առաջին իսկ օրերին 34 ազգությունների ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին այն պաշտպանելու։
«Հետո չբաժանեցին՝ հայ ես, թե ադրբեջանցի, ռուս, բելառուս, թե ուկրաինացի։ Մեր պապերն ու նախապապերը միասին դիմադրել են։ Եվ հետո առաջին աղյուսները դրեցին Մեծ հաղթանակի հիմքում»,- նշել է ԱԽ պետքարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստվածության վիճակի բերելու մասին
- Բելառուսը թույլ չի տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին․ Լուկաշենկո
- Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին