Ես շնորհակալություն հայտնեցի Միրզոյանին՝ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընկերական հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերը խոսել են 2024 թվականի հունվարին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին, որը երկու երկրների պատմական բարեկամության տրամաբանական շարունակությունն է։
«Ես շնորհակալություն հայտնեցի նախարարին Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների և փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար»,- նշել է Պապուաշվիլին:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան