Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել. Աբրահամյան
«Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա»,- նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ՔՊ առանձին դեմքեր, տարբեր ճամբարներ գործուղված հաճախորդներ, հեծանվորդին կից արբանյակներ. սրանք, այն խմբերի ողջ ամբողջական շարքն է, որոնց վրա է դրված «ԵՄ անդամագրվելու մեծ ցանկության» թեմայի խաղարկումը:
«Մի բան շատ հստակ է. եթե նույնիսկ Հայաստանը մեծ շուքով հայտարարի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, նույնիսկ դրան ուղղված 1-2 առարկայական քայլ անի, մեկ է` սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո´չ վերջն է երևում, ո´չ էլ սպասվող արդյունքը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան