Տյումենից Երևան թռչող Boeing-738-ը տեխնաիկական անսարքության պատճառով 2 ժամ օդում պտտվելուց հետո հետ է վերադարձել
Utair ավիաընկերության Տյումեն-Երևան թռչող Boeing-738-ի ավտոպիլոտը խափանվել է, և ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան։ «Uralinform.ru»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ուրալի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը։
«Օդանավի անձնակազմը թռիչքից հետո հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանում) և մեկնման օդանավակայան վերադառնալու որոշման մասին։
Մեկնումը տեղի է ունեցել Տյումենի ժամանակով 06.18-ին, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել 08.43-ին։
Թռիչքի հետ կապված իրավիճակը վերահսկվում է Ուրալի տրանսպորտի դատախազության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Զվարթնոց» օդանավակայանի Հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը Panorama.am-ին հայտնեց. «Չվերթի կարգավիճակի հետ կապված ասեմ, որ այն «Զվարթնոց» օդանավակայան պետք է վայրէջք կատարեր 08։50 րոպեին, բայց այժմ փոխել է ժամը 15։10-ին։
Utair ավիաընկերության տված տեղեկատվության համաձայն այդ չվերթի կարգավիճակը պարբերաբար փոփոխվում է, մինչ այդ «Զվարթնոց» օդանավակայան վայրէջքը սահմանվել էր ժամը 13։30-ին, և դա էլ փոխվեց և պարբերաբար թարմացվում է։ Չվերթի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը թարմացվում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում»։