Իրավունք 10:46 03/07/2024 Հայաստան

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք, պայմանագրային զինծառայող է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում  հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են քննչական ծառայությունից։ 

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս։

Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարի ամիսց մինչև 2024թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։ Այդ գործողություններով վնաս են պատճառվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 43-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանմանը։

Հուլիսի 2-ին վերջինս ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 43-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշում են ՔԿ-ից։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան
Ամիսներ առաջ են սկսվել Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
17:17
Անկախության հռչակագրից հրաժարվելուց հետո Ադրբեջանը բարձրացնելու է Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության հարցը. Մելոյան
Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Երկրի մայրն օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: 2005 և 2015 թվականներին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
Նոր Սահմանադրություն ունենալու համար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հիմնավորումները  մտացածին են ու հիմնազուրկ։ Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վրաստանի ԱԳՆ-ն դիմել է արտերկրում բնակվող քաղաքացիներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դիմել է արտերկրում բնակվող քաղաքացիներին:...
Աղբյուր` Panorama.am
16:19
Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր նախաձեռնությամբ է այցելել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։...
Աղբյուր` Panorama.am
15:57
Էրդողանը վրդովված է թուրք ֆուտբոլիստի որակազրկման պատճառով
Էրդողանը մտադիր է ներկա գտնվել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների հանդիպմանը
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀԷՑ-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել
Հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Բագրատ Սրբազանը հուլիսի 6-ին կայցելի Արագածոտնի մարզ
Հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Արագածոտնի մարզ: Հանդիպումներ են նախատեսված Օշականում և...
Աղբյուր` Panorama.am
15:21
Հայաստանի 88 շախմատիստներ մասնակցում են միջազգային մրցաշարի
Հուլիսի 5-13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ վերջին օրերին մի քանի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ ահաբեկչություններ էին...
Աղբյուր` Panorama.am
15:09
Բաթումիում Քուվեյթից եկած զբոսաշրջիկ է մահացել
Սև ծովի Բաթումիի ափին դժբախտ պատահար է գրանցվել։  Օդապարիկի ընկնելու հետևանքով  մի զբոսաշրջիկ մահացել է, ևս մեկը վնասվածքներ ստացել։...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանին փոխելու հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։...
Աղբյուր` Panorama.am
14:34
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։    Հուլիսի 6-ին երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իրանի դեսպան. 3+3 ձևաչափի շրջանակում տարածաշրջանում կարելի է հասնել հարատև խաղաղության
«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
14:19
Երբ մեծն սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. ՀՀ-ում Իրանի դեսպանը ԱՄՆ մասին
«Նրանք փորձում են Կովկասը վերածել պլատֆորմի՝ հաշվեհարդար տեսնելու այլ երկրների հետ»։
Աղբյուր` Panorama.am
14:14
Իրանի դեսպան. Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն փոխարինում իրար
Հյուսիս-Հարավ ճանապարհը լուրջ այլընտրանք է ու հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով Սև ծով դուրս գալ։ Այն երկու օրով կնվազեցնի ցամաքային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում. ԱՄՆ սենատոր
«Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում ժողովրդավարության ուղղությամբ ձեր բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել
Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը։ Այս մասին գրում է  «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան
«Մենք շուտով ունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կոնենանք»,- ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
12:59
Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասով որևէ ձգձգում չկա»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱՄՆ սենատորը Հայաստանից զգուշացնում է՝ «թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ»
«Ռուսաստանն այս տարածում մեծ ներգրավածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում, երևի չէին ցանկանա տեսնել ազատություններ,...
Աղբյուր` Panorama.am
12:45
«Սահմանադրական» թակարդ Նիկոլ Փաշինյանի համար
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն այն համոզման , որ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման գնա հանրաքվեի, քանի որ դա կլինի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Գառնիկ Դանիելյանը՝ ՀԺ-ին. Վայ «հետաքննությունների» սիրահարներին խորհուրդ կտամ ուսումնասիրել իշխանական պատգամավորների ունեցվածքը 2018-ին ու հիմա
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին...
Աղբյուր` Panorama.am
12:28
ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան
«Հայաստանում գտնվող ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպումն արդյունավետ է անցել»,-...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սիրուշո. Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով
Հայտնի երգչուհի Սիրուշոն երկրպագուներին նոր երգ ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակից հատվածներ է ներկայացրել։...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ալիևն օկուպացված Արցախում է
Նա եղել է Ստեփանակերտում և Շուշիում
Աղբյուր` Panorama.am
11:39
Իրանագետ. Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ինչպես միշտ, մեկնարկել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի քվեարկությամբ։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յուրացման փառատոն-համագումար՝ Նախիջևանում
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ը գրում է.  «Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թաթոյան. Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա
«Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արսեն Բաբայան. Մեր երկրի Սահմանադրությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ
«Այսօր, երբ մենք նշում ենք մեր երկրի Սահմանադրության ընդունման տոնը, պետք է հիշենք այն արժեքները, որոնք այն արտացոլում է՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}