Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը
Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերի հետ պարելիս սալտո է արել։
Քարդաշյան-Ջեններ հեռուստատեսային ընտանիքը նշել է Քլոեի 40-ամյակը։ Միջոցառմանը երգել է նաև Սնուփ Դոգը։
Երեկույթն անցկացվել է կովբոյական ոճով։ Քիմն ի սրտե զվարճացել, գրում է Mirror-ը։ Ուրախության գագաթնակետին Բրիթնի Սփիրսի մենեջերը գլխիվայր պտտել ու իջեցրել է Քիմին։ Պահը ֆիքսել են տեսախցիկները, տեսանյութը հայտնվել է համացանցում։
Ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը հրապարակել է կադրերը։
«Ընդհանրապես չեմ հիշում սա, բայց շնորհակալ եմ Քեյթ Հադսոն։ Մենք երեկույթի ընթացքում նման բան արեցիքն մի քանի անգամ։ Գրողը տանի, կուզեի, որ ինչ-որ մեկը ինձ խրախուսեր ու նման տեսանյութեր աներ մինչև «Պարեր աստղերի հետ» հաղորդումը: Այդ դեպքում ես կարող էի մի քիչ երկար մնա շոուում»,-իր բլոգում կատակել է Քիմը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան