ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի վերջին խաղում Թուրքիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի խաղի 59-րդ րոպերին խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։
Շատ երկրպագուները պահանջում են հեռացնել նրան առաջնությունից։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի՝ Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականին գոլ խփելուց հետո նրա ժեստի պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի համաձայն հետաքննություն է սկսվել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան