Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը
Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի Իլհամ Ալիևի՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ցանկությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,-ասվում է շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։
Մեզ մնում է հուսալ, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի պատկերացրած «խաղաղությունները» տարբերվում են, քանի որ Ադրբեջանինը՝ կապիտուլյացիայի պարտադրումն է։