Արաբկիրի թաղապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, տեղակալների նկատմամբ՝ կալանքը
Հակակոռուպցիոն դատարանն Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Արաբկիրի թաղապետարանում։ ՔԿ-ն պաշտոնապես հայտնել էր՝ ԱԱԾ-ի հետ համատեղ թաղապետարանում իրականացված քննչական և վարութային գործողությունների մասին՝ նշելով, որ կան ձերբակալվածներ՝ առանց մանրամասնելու, թե ովքեր են ձերբակալված անձինք։
«Ձերբակալված անձանցից մեկը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որն, ինչպես արդեն նշվեց՝ չի կալանավորվել, սակայն կալանավորվել են նրա ձերբակալված տեղակալները։
Մասնավորապես, ձերբակալվածների թվում են եղել նաև թաղապետի տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը և Դավիթ Բալասանյանը, որոնց կալանավորելու միջնորդությունները Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է։ Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Գեղամ Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով, Դավիթ Բալասանյանը՝ մեկ։
Կալանավորված անձանց թվում է նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, վերջինս կալանավորվել է մեկ ամսով»,-նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ավինյանի մերձավորների ձերբակալությունը վախը բռնելու և ցույց տալու համար էր, թե ով է երկրում «ասողը»
- Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը
- ՔԿ. Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին