Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենին. պատճառը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Ավստրիա- Թուրքիա հանդիպման ժամանակ գոլ տոնելիս թուրք ֆուտբոլիստի ժեստն է։ rsport.ria.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Բեռլին այն բանի համար, որ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում գոլը տոնելու ժամանակ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը»,- գրում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի ժեստի պատճառով։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերն արձագանքելով թուրք պաշտպանի արած քայլին՝ ասել էր. «Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Մենք ակնկալում ենք, որ ՈՒԵՖԱ-ն կքննի այս հարցը և կբարձրացնի պատժամիջոցների հարցը»։
Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» էր անվանել ՈՒԵՖԱ-ի և Գերմանիայի իշխանությունների արձագանքը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
- Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
- ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանին, Թուրքիային ու Գերմանիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան