«Ժողովուրդ». Լիդիանը ՀՀ-ին «նվիրել» է վիթխարի վնաս
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգևեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, և որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։
Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը 2023 թվականի պաշտոնական արդյունքներով՝ հարկային վնասի մեծությամբ 11-րդն է, ինչն աննախադեպ բացասական ցուցանիշ է։
Թե ինչ կասեր նման «նվեր» ստանալիս նախկին կառավարության հասցեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թողնում ենք ընթերցողի երևակայությանը, սակայն փաստ է, որ գեղեցիկ և շքեղ բառերի տակ այլ բան է թաքնված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին