Կառավարությունը 2,5 մլրդ կհատկացնի Երևանի փողոցների ասֆալտապատմանը՝ մայրաքաղաքի սեփական մեծ բյուջեի պայմաններում
«Որոշմամբ նախատեսված 3 մլրդ 17 մլն դրամ գումար վերաբաշխվելու է 2 ուղղություններով: մեկով 2,5 մլդ կհատկացվի Երևան քաղաքի մի շարք թաղամասերում, տարբեր փողոցներում ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա ներկայացմամբ՝ աշխատանքները կընդգրկեն Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչալան շրջաններում իսկ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր և Դավթաշեն, Երևանի բյուջեով է նախատեսված նմանատիպ աշխատանքներ իրականացնել:
Նախարարաը տեղեկացրեց, որ որոշման երկրորդ մասով՝ ռենովացիոն ծրագրի մասով առաջարկվում է 517 միլիոնը տեղափոխել այդ հատկացումների համար, որպեսզի կարողանան իրականացնել բանկերի միջոցով:
«Մենք նախատեսել էինք 8000 շահառու, արդեն 13 հազար շահառու ունենք: Բավականին բարձր տեմպով ծրագիրն իրականացվում է, և այս 517 միլիոնը փոխանցում ենք այդ տողին»,- ասաց ՏԿԵ նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց ասֆալապատվող բոլոր փողոցների անունները։
Հարակից հրապարակումներ`
- Կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր. Նիկոլ Փաշինյան
- Ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է, ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն. Նիկոլ Փաշինյան
- Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները