Նոր կադրեր՝ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանությունից
«Հրապարակ»-ի ձեռքի տակ են հայտնվել նոր կադրեր «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանությունից։
Իրավապահ մարմաիններն ավելի վաղ հայտնել էինո, որ հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։
Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը։