Սուրենյանց. ԵՄ-ի աջակցության և մի քանի ճշմարտությունների մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը:
Իհարկե, Հունգարիան հենց այնպես արգելքը չի հանել և հասել է նրան, որ Ադրբեջանը ԵՄ այլ միջոցներից համարժեք գումար է ստացել՝ ականազերծման աշխատանքների համար:
Առհասարակ, մենք պետք է ընդունենք օբյեկտիվ այն իրողությունը, որ այս պահին Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունի աշխարհաքաղաքական բոլոր ուղղություններում և դա հետևանք է այդ երկրի սուբեկտության կտրուկ մեծացման:
Նաև սրա համար եմ ասում, որ այսօր գործնականում աշխարհի որևէ երկիր պատրաստ չէ դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Այս փաստից պետք չէ հիասթափվել կամ ծայրահեղությունների գիրկն ընկնել. ընդամենն անհրաժեշտ է հետևողական լինել և ներքին բարեփոխումների ու արտաքին մտածված քաղաքականության հետևանքով մեծացնել Հայաստանի սուբեկտությունը:
Ցանկացած աջակցություն, այդ թվում՝ ԵՄ 10 միլիոն եվրոն, որը նպաստում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը, դրական է:
Այլ խնդիր է, որ այդ տասը միլիոնն անգամներով ավելի արժեքավոր կլիներ, եթե՝ ոչ թե Հայաստանի «հսկառուսականության», այլ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի արդյունքում ստացվեր:
Հակառակ պարագայում՝ մեծ է վտանգը, որ ստացված աջակցությանը համարժեք ռիսկեր են առաջանում, որոնց կառավարումը խնդրահարույց է դառնում Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ահա և առաջին «ծիծեռնակները». Սուրենյանցը՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերից Վոլնըրթը արբիտրաժային հայցի մասին
- Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»․ Սուրեն Սուրենյանց
- Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ. Սուրենյանց
- Վստահաբար ասում եմ՝ ընտրությունները, ինչ կանոնով էլ անցկացվեն, ընդդիմությունը հաղթելու է․ Սուրենյանց
- Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ․ Սուրենյանց
- Սուրենյանց. Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, բայց դրա ճանապարհը բլիցկրիգը չէ