Մշակույթ 16:33 04/07/2024 Հայաստան

Վասիլի Պետրենկո. Դիրիժորը հանդիսատեսի ներկայությունն ավելի շատ զգում է ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ մեկնարկել է  միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն, որը կամփոփվի հուլիսի 6-ին գալա համերգով։

Լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր Վասիլի Պետրենկոն նախ ասաց, որ ուրախ է երկու տարի անց կրկին վերադառնալ Երևան, ապա ընդգծեց ակադեմիայի կարևորությունը, որը հնարավորություն է երիտասարդ դիրիժորների համար։

«Շատ կարևոր է, որ երիտասարդ դիրիժորները հնարավորություն են ունենում աշխատել նվագախմբի հետ, քանի որ ոչ մի բան չի կարող փոխարինել այդ փորձին»,- նշեց Պետրենկոն։

Ըստ նրա, դիրիժորն ազգություն չունի, դիրիժորը մեծություն և որակ է։

«Ուրախ եմ, որ տարբեր երկրներում կան մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել այս բարդ մասնագիտությամբ ու կատարելագործվել։ Դիրիժորը կատարելագործվում է ողջ կյանքի ընթացքում»,- ասաց Վասիլի Պետրենկոն։

Հարցին՝ թե ի՞նչ է զգում, մտածում դիրիժորը մեջքով կանգնած լինելով հանդիսատեսին, նա պատասխանեց. «Դահլիճը զգում ես մշտապես, ավելի շատ ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության, թե ինչքան ուշադիր են լսում։ Դա մշտապես զգում ես։

Ինչի՞ մասին եմ մտածում։ Ես մտածում եմ այն երաժշտության մասին, որը պետք է ներկայացվի, ինչպես կատարել հիմա, այս պահին հիանալի կոմպոզիտորի աշխատանքը հնարավորինս  լավ, ինչպես օգնել նվագախմբին  հասցնելու հանդիսատեսին հնարավոր բոլոր դետալներն ու նուանսները։

Նվագախումբ, դիրիժոր, հանդիսատես՝ կարծեք համերգի ժամանակ մի միասնություն լինեն, բայց կա չորրորդը, որն ամենակարևորն է՝ կոմոպիզտոր»։



Նշենք, որ Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհդրի նախագահ Վասիլի Պետրենկո։

Էդուարդ Թոփչյանը լրագրողներին ասաց, որ հանրահայտ, համաշխարհային ճանաչում ունեցող Վասիլի Պետրենկոն արդեն երկրորդ անգամ է  Հայաստանում՝ աշխատելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Կարևոր է, որ այդ կարգի դիրիժորները գան ու աշխատեն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»։

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն անցկացվում է հուլիսի 2-6-ը։ Դասընթացները երիտասարդ դիրիժորների համար են, որոնք ունենում են անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և մասնակցում են սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը վարում է Վասիլի Պետրենկոն:

Ակադեմիային մասնակցության հայտեր են ներկացրել 15 երկրներից, ընտրվել են 6 երիտասարդ դիրիժորներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ, Չինաստան, Մեքսիկա, ՌԴ, Իրան-Հայաստան և Նորվգիա-Ուկրաինա։ Նրանք աշխատում են հատուկ ծրագրի վրա՝ ներկայացնելով Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Վեբերի, Մենդելսոնի, Պրոկոֆևի և Ստրավինսկու ստեղծագործությունները։

Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին կմասնակցեն գալա-համերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Դասընթացների և գալա համերգի նվագախումբը կազմված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից:

Պետրենկոն չխոսեց գալա համերգի ծրագրի մասին՝ նշելով, որ կլինեն անակնկալներ ու շատերը նաև կզարմանան։

Վասիլի Պետրենկոն հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, այժմ հանդիսանում է վերջինիս Դափնեկիր դիրիժորը:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:28
Վաղ տարիքում օտար լեզուներ սովորելը շատ առավելություններ ունի
Ըստ Եվրոստատի տվյալների, 2022 թվականին ԵՄ-ում տարրական դասարանների աշակերտների 6,5%-ը սովորել է երկու կամ ավելի օտար լեզու։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի հանդիպումներին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:58
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դանիան դպրոցներում սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ է մտցնում
Դանիան միշտ համարվել է կրթության մեջ թվային գործիքների կիրառման առաջատարներից մեկը, սակայն այժմ առաջիններից մեկն է, ով հեռանում է այս...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշում
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն GiveMeSport-ի վարկածով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ուսուցչի աշխատանքը պետք է արժևորված լինի ոչ միայն ֆինանսապես․ Ենգիբարյան
Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառով
Mash Telegram ալիքը հայտնում է, որ Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ  թաղամասում գտնող Ալլա Պուգաչովայի ամառանոցի պոտենցիալ գնորդը հրաժարվել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Emirates ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր
Emirates ավիաընկերությունն արգելել է ուղևորներին օդանավում կամ ուղեբեռի մեջ ունենալ փեյջեր և շարժական ռադիոկայաններ։ «Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:10
Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սաղաթելյան. Այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը
«Այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով ՀՀ գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների նկատմամբ»։
Աղբյուր` Panorama.am
16:44
Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բաքվից արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր այդ հայտարարությամբ Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:...
Աղբյուր` Panorama.am
16:24
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Այսօր ժամը 12։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ
Վերջերս լուրջ սկանդալ է ծագել ամերիկացի շոու-ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և միլիարդատեր Շոն Քոմբսի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Թուրքիայում բացվել է Դեմիրալի հուշարձանը, ով Եվրո-2024-ին ցուցադրել է «Գnրշ գшյլերի» ժեստը
Թուրքական Բոլու քաղաքում բացվել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի հուշարձանը, որը Եվրո-2024-ի ժամանակ Ավստրիայի դեմ խաղում  թուրքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին...
Աղբյուր` Panorama.am
15:24
Խաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:38-ին քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Խաշթառակ...
Աղբյուր` Panorama.am
15:11
«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Ալբերտ Բազեյան
«Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյանն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը...
Աղբյուր` Panorama.am
14:24
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեղադրանքների ու աշխատավարձի մասին
Panorama.am-ը բողոքներ է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների աշխատավարձերի,...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում՝  եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Սուրենյանց. Փաշինյանը հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում
«Պետք է ձևավորվի ընդդիմադիր նոր կենտրոն, որը կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանը։ Մեզ պետք է հանրային համերաշխության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր
Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ռուսական Դի Կապրիոն ինքնաձիգով լուսանկար է հրապարկել
Ռուս Ռոման Բուրցևը, որը ԶԼՄ-ների կողմից ճանաչվել է հուլիվոըթյան դերասան Լեոնարդ Դի Կապրիոյի «երկվորյակ»-ը, լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին
Իբրև հայ և համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնություն, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ինչքա՞ն ժամանակ կարելի է «Բժշկական» երշիկը պահել սառնարանում. Բացատրում է մասնագետը
«Բժշկական» երշիկը բացելուց ու կտրելուց հետո սառարանում կարելի է պահել 2-3 օր։ Իսկ կտրած տեղը  պետք է հերմետիկ կերպով փակել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:46
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}