Ինչպե՞ս խուսափել ջերմային հարվածից, բժշկի խորհուրդները
Եթե արևահարման ախտանիշներ ի հայտ գան, պետք է պառկել զով տեղում, ավելի շատ ջուր խմել, իսկ անհրաժեշտության դեպքում շտապ օգնություն կանչել: Gismeteo-ի ասել է թերապևտ Սվետլանա Բուռնացկայան։
Բժիշկը նշել է, որ ջերմային հարվածի հիմնական դրսևորումներն են՝ գլխապտույտ, թուլություն, քրտնարտադրության ավելացում։
Նրա խոսքով՝ շոգին պետք է հատկապես ուշադիր լինել հիվանդություններ ունեցողների, հղիների և կերակրող կանանց, երեխաների նկատմամբ։
«Շոգին նկատվում է ինֆարկտների և ինսուլտների կտրուկ աճ հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, այդ թվում՝ տարեցների մոտ։ Անհրաժեշտ է զարկերակային ճնշումը հսկողության տակ պահել՝ չափելով այն օրը երեք անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդունել բժշկի նշանակած դեղերը»,- ասել է Բուռնացկայան։
Թերապևտը խորհուրդ է տվել բժշկի հետ պարբերաբար հետազոտություններ անցնել։ Պետք է նաև հասկանալ, որ շոգ եղանակին ճիշտ պահվածքը կօգնի ձեզ խուսափել տհաճ հետևանքներից և առավելագույն օգուտ քաղել ամառից։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ