Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին
Amnesty International-ը նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ հայտարարություն է տարածել և հորդորել, որ Ընդունող երկրի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի հետ կնքվելիք հուշագիրը պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն՝ ինչպես միջոցառումների անցկացման տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
«Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խստացնում են գրաքննությունը և վերջերս ուժեղացրել են այլախոհության նկատմամբ ճնշումները՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստների...»,-ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը հորդորում է ազատ արձակել ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց։
Հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված մարդու իրավունքների աղաղակող խախտումները, կենսական նշանակություն ունի, որ կնքված հյուրընկալող երկրի համաձայնագիրը հրապարակվի ստորագրումից անմիջապես հետո, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել և գնահատել, թե որքանով է պաշտպանված COP29-ի հանրային տարածքը:
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International
- Amnesty International-ը արձանագրում է՝ Ադրբեջանը ԼՂ բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից
- Amnesty International-ը հրապարակել է հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան