Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմամբ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
«Հարգելի պետությունների ղեկավարներ, ՇՀԿ-ին Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Այնուհետեւ նա շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
«Ձեր երկիրը կարճ ժամանակահատվածում ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության համար»,- հավելել է Տոկաևը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
- Թեհրանը հայտնում է, որ Իրանը հուլիսին կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
- Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան