«Ապրես, դու լավ էիր խաղում…». Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է
«Ավանդապաշը ընտանիքի համար դերասան լինելն անլուրջ զբաղմունք էր համարվում: Այդպես էր մտածում նաև Ֆրունզիկ Մկրտչյանի հայրը՝ Մուշեղը, խիստ ու պահանջկոտ մի մարդ, որ այն տարիներին աշխատում էր Լենինականի տեքստիլ կոմբինատում: Բայց որդին շարունակում էր հրապուրվել թատրոնով և շատ շուտով սկսեց հաճախել տեղի մշակույթի տան թատերական խմբակ:
Եվ մի անգամ հայրն, այնուամենայնիվ, որոշեց գնալ դիտելու այն ներկայացումը, որտեղ Ֆրունզիկն էր խաղում…
… Այդ օրը Մուշեղը ուշ տուն եկավ: Երեխաներն արդեն քնել էին: Մթության մեջ նա մոտեցավ Ֆրունզիկի մահճակալին, երկար նայեց նրա դեմքին, ապա ինքն էլ պառկեց որդու ոտքերի մոտ ու քուն մտավ: Առավոտյան նա Ֆրունզիկին ասաց. «Ապրես, դու լավ էիր խաղում…»:
Բայց խաղաղ կյանքը երկար չտևեց: Մի գիշեր Մուշեղին ձերբակալեցին: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ կոմբինատից 5 մետր սպիտակ քաթան էր յուրացրացել: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման և ուղարկեցին հեռավոր Նիժնի Տագիլ, անտառներ հատելու…»,- մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի կյանիքց այս գրվագի մասին գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։
Այսօր դերասան Ֆրունիկ Մկրտչյանի ծնդյան օրն է. նա կդառնար 94 տարեկան։
Ֆրոնզիկ Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):
Լավագույն դերերից են՝ Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):
Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտրյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին:
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):
Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
Նա հենց այդպես էլ արել է՝ խաղաց ամեն ինչ՝ միաժամանակ և ծիծաղեցնելով, և լացացնելով բոլորին...
«Ես գիտեմ, որ Մհեր Մկրտչյանի բոլոր տեսակի դերասանական գյուտերը և մանրամասները ծնվում են իր հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա՝ մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը, կուտակել է և այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում...»,- ասել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը:
«Մհեր Մկրտչյան .... Հայ թատրոնի առեղծվածներից մեկը .... Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»,- ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:
Սարգսյանն ու Խորեն Աբրահամյանը` Ֆրունզիկ Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ: (աղբյուր՝ charkhchyan.wordpress.com)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան