Հետախուզական պեղումներ՝ Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում
Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, հայտնաբերվել են խեցեղենի սակավաթիվ բեկորներ։
Տաճարի տարածքում և հարակից հատվածներում իրականացվել են նաև սկանավորման և մշտադիտարկման աշխատանքներ։
Տաճարի ամրակայման աշխատանքները մեկնարկել են դեռևս այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին և ինտենսիվ կերպով շարունակվում են այս օրերին։ Աշխատանքների այս փուլի ավարտը նախատեսված է ս․թ․ հոկտեմբեր ամսին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին