Գերմանացի ֆուտբոլիստների կանանց ու ընկերուհիներին արգելվել է այցելել հավաքականի ճամբար
Գերմանիայում ընթացող Եվրո 2024-ում Գերմանիայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրան սպասվում է ամենալուրջ փորձությունը՝ Իսպանիայի հետ հանդիպում։ sport-express.ru-ն գրում է, որ այս մրցաշարում գերմանացիները դեռ չեն խաղացել նման ուժեղ թիմի դեմ, ուստի հանդիպման նախապատրաստությունն ընթանում է խիստ գաղտնիության պայմաններում։
Bild-ը գրում է, որ նախկինում Գերմանիայի մարզչական շտաբը ֆուտբոլիստների ընտանիքներին թույլ է տվել այցելել նրանց հավաքականի ճամբարի հյուրանոց։ Ընդ որում, այս կանոնին հետևել են հենց իրենք՝ թիմի ղեկավարները։ Հայտնի է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի ընկերուհին պարբերաբար գնում էր հավաքականի ճամբարի հյուրանոց, ինչպես նաև ֆուտբոլիստների կանայք:
Սակայն Եվրոյի վճռորոշ փուլերի մեկնարկից առաջ մարզչական շտաբը որոշել է արգելել խաղացողների կանանց ու ընկերուհիներին հայտնվել բազայում։ Ինչպես հայտնում է Bild-ը, Նագելսմանը հիմնավորել է արգելքը՝ ասելով, որ ոչինչ չպետք է շեղի խաղացողներին քառորդ եզրափակիչին նախապատրաստվելուց, և որ խաղացողները պետք է կենտրոնանան մարզումների վրա:
Նշենք, որ Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի Իսպանիա-Գերմանիա խաղաը կկայանա հուլիսի 5-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի մասնակցիները
- ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանին, Թուրքիային ու Գերմանիային
- Գերմանիան հաղթեց Դանիային և ¼-ում կմրցի Իսպանիա-Վրաստան հնադիպման հաղթողի հետ
- Եվրո-2024. Գերմանիա-Դանիա հանդիպումն ընդհատվել է կայծակի և կարկուտի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան