Ֆրանսիայի հավաքականի մարզչի օգնականը խոսել է Մբապեի մարզավիճակի մասին
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Գի Ստեֆանը Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում Պորտուգալիայի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի ֆիզիկական վիճակի մասին։
«Մենք թերագնահատեցինք նրա վնասվածքն ու քթի կոտրվածքը։ Մրցաշրջանը ծանր ավարտ ունեցավ նրա համար։ Նա շատ կենտրոնացած է և փորձում է իր ներդրումն ունենալ նախապատրաստման գործում»,- sport.ru-ի հաղորդմամբ, Գայ Ստեֆանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի դեմ խմբային փուլի 1-ին տուրի խաղում (1:0) Մբապեն քթի կոտրվածք էր ստացել։ Դրա պատճառով հարձակվողը ստիպված է դիմակ կրել, ինչը, նրա խոսքով, շատ է խանգարում։
Ֆրանսիան քառորդ եզրափակչում կհանդիպի Պորտուգալիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
- Եվրո-2024. Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն
- Եվրո-2024. Լեհաստանի դեմ խաղում Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում
- Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
- Եվրո-2024. Մբապեն կոտրել է քիթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին