Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 30-ամյա կնոջ
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ։ Այս անգամ զոհը Սիտեբա գյուղի 30-ամյա բնակիչն է։
The Asean Daily-ի հաղորդմամբ, կինը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից՝ հիվանդ երեխայի համար դեղ գնելու: Նա երկար ժամանակ չի վերադարձել։ Ընտանիքը սկսել է որոնումները: Կնոջ ամուսինն իրենց տանից մոտ 500 մետր հեռավորության վրա գտել է կնոջ կոշիկները, տաբատը, իսկ արահետից մոտ 10 մետր հեռավորության վրա օձ է նկատվել: Այդ պահին պիթոնը դեռ ողջ է եղել։ Պիթոնի անբնական ուռած փորը կասկած է առաջացրել. նրանք սպանել են օձին, կտրել մաշկը և հայտնաբերել կնոջ մարմինը։
Նշվում է, որ վերջին մեկ ամսվա երկրորդ դեպքն է այս շրջանում, որ պիթոնը մարդ է կուլ տալիս։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին