Այո՛, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որոնք անհրաժեշտ են. Անահիտ Ավանեսյան
«Հենց փոխեմ իմ եզրահանգումս, հրաժարական կտամ»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նա արդյոք շարունակում է այն համոզմունքին մնալ, որ ինքը լավ նախարար է։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի նրան ազատել աշխատանքից, ուրեմն ինքը վա՞տ նախարար է և չի նայի նախարարի պնդմանը՝ Ավանեսյանը պատասխանեց. «Երբ որոշեն ինձ աշխատանքից ազատել, այո՛, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որոնք անհրաժեշտ են»։