3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է, պետք է ստուգենք, հասկանանք. Գարեգին Բաղրամյան
«Կա մեծ, գլոբալ խնդիր, որ մոտավորապես 20-30 % ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում ունենք և քննարկվում է լրացուցիչ ջրաքանակ քաղաք հասցնելու համար»,- կառավարության շենքի դիմաց հայտենց Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Լրագրողի տեղեկացմանը, թե եղել են դեպքեր, որ 3 օր սպառողը զրկված է եղել ջրից և այդ դեպքում արդյոք չի քննարկվում ջրամատակարարող ընկերության հետ պայմանագրի խզման հարցը՝ բաղրամյանը հայտնեց, որ պայմանագրի կողմն է Ջրային կոմիտեն և ինքը չի մեկնաբանի այդ հարցը։
«3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է, առնվազն պետք է համապատասխան ջրաքանկան ապահովեր, եթ ոչ ցիստեռների, ապա այլ միջոցներով։ Եթե ընկերությունն այն չի արել, ապա կարող ենք կոնկրետ դեպքով ստուգել, հասկանալ»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
Նա հայտնեց, որ ներկայում քննարկում է գնում «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային պայմանները լավարկման, Երևան լրացուցիչ ջրաքանակ հասցնելու հարցեր, բայց խնդիրն այն է որ ընկերությունը վարձակալում է պետական գույքը և խոշորամասշտաբ ներդրումների պարտավորություններ չունի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը բողոքներ է ստանում՝ ՀԷՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը ծառայությունները պատշաճ չեն իրականացնում
- Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»
- Ջրատարը հայտնվել է ջրի տակ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցված է. «Վեոլիա Ջուր»
- Քաղաքապետարանը կսահմանազատի փողոցի հսկա փոսը, մինչև «Վեոլիա»-ն ավարտի աշխատանքը