Գարեգին Երկրորդն ամերիկահայ երիտասարդներին հորդորել է իրենց կարողությունները մշտապես ի սպաս դնել հանուն հայրենիքի շենացման
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին
«Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին՝ առաջնորդությամբ Վաշինգտոն նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի։
Հանդիպմանը Տեր Վազգենը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, ովքեր Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակի, իրականացնում են անգլերենի դասընթացներ արցախցի երիտասարդների համար։
Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատեց արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին վերջիններիս կամավոր մասնակցությունը։
Հայոց Հայրապետը հորդորեց ամերիկահայ երիտասարդներին, իբրև ազգի արժանավոր զավակներ, մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել հանուն հայրենիքի շենացման և Եկեղեցու պայծառության»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
- Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում․ Թաթոյան
- Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը