Ոչինչ չունենք դիրիժորներ պատրաստելու համար. Էդուարդ Թոփչյան
«Մենք երիտասարդ դիրիժորների հետ կապված մեծ խնդիր ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Նա նշեց, որ պետք է փորձել առաջիկայում այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ Հայաստանում երիտասարդ դիրիժորներ առաջանան։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ չունենք երիտասարդներ դիրիժորներ, Է. Թոփչյանը պատասխանեց. «Դպրոց չունենք, հնարավորություններ չունենք, ուսուցիչներ չունենք։ Ոչինչ չունենք։
Երիտասարդների համար գրավիչ կլինի դիրիժորի մասնագիտությունը, եթե իմանան, որ այդ մասնագիտությունով հաջողություն կունենան ու կվաստակեն։ Իսկ քանի որ գիտեն՝ ինքնարտահայտվելու որևէ դաշտ չեն ունենալու, դրա համար էլ չեն սովորում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան