Թրամփի հետ բանավեճից հետո Բայդենը բուժզննում է անցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի քան 20 դեմոկրատ նահանգապետերի հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը բուժզննում է անցել անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, ինքն իրեն լավ է զգում։ Այս մասին գրում է Politico թերթը։
Հիշեցնենք, որ ՄԱՆ նախկին ու ներկա նախագահների հեռուստաեսային բանավեճից հետո շատերը պնդում են, որ այն խիստ անհաջող էր Բայդենի համար, նույնիսկ New Tork Times-ի խմբագրական խորհուրդը հայտարարեց, որ Բայդենը դրանից հետո պետք է հրաժարվի մրցապայքարից։
Բայդենի առողջական վիճակի և քաղաքական կենսունակության վերաբերյալ մտահոգությունների սրմամբ պայմանավորված հանդիպումը տևել է մեկ ժամ, որի ընթացքում նահանգապետներից մեկը ԱՄՆ գործող նախագահին հարցրել է նրա ֆիզիկական վիճակի մասին։ Նահանգապետը ստիպված է ուղիղ հնչեցնել հարցը, քանի որ Բայդենի խոսնակը փորձել է շրջանցել նմանատիպ հարցերը։
«Նախագահն ունի կանոնավոր տարեկան ֆիզիկական առողջության վերաբերյալ հաշվետվություններ, որոնք մենք հրապարակում ենք մանրակրկիտ զեկույցով։ Մենք շարունակելու ենք դա անել»,-ասել է մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
- New York Times-ի խմբագրական խորհուրդը Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը
- CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի թիկունքից». Մասկ