Կառավարությունն օգոստոսի 1-ից կանցկացնի հերթական վարժական հավաքները
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց զինվորական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Նիստի օրակարգում ընդգրկված է 57 նախագիծ, որից զեկուցվող է 3-ը։
Որոշման նախագծի մեջ ասվում է. «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ...
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով...
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
- Կառավարությունը վերանայում է զորակոչի և վարժական հավաքների ծանուցման կարգը