ՄՕԿ-ն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկատվությանը
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկություններից հետո։
«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի, ՄՕԿ-ի և նրա նախագահի և հենց Օլիմպիական խաղերի դեմ ապատեղեկատվության արշավի մի մասը շարունակվում է:
Այս տեղեկությունը փաստական հիմք չունի։ ՄՕԿ-ի նախագահը և ողջ օլիմպիական շարժումն անհամբերությամբ սպասում են 2024 թվականի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին, որոնք կսկսվեն հուլիսի 26-ին կայանալիք բացման արարողությամբ»,- sport.ru-ի հաղորդմամբ, ասվում է ՄՕԿ-ի սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ:
Ֆրանսիայում հունիսի 30-ին կայացել է խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլը։ Դրանից հետո երկրի ամբողջ տարածքում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Ընտրությունների 2-րդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկրի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի կուսակցությունը կկորցնի իր մեծամասնությունը խորհրդարանում։
Փարիզի Օլիմպիական խաղերը նախատեսվում է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը երրորդ անգամ է ընդունում Օլիմպիական խաղերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան