Կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր. Նիկոլ Փաշինյան
«Մենք 5 տարի քննարկում էինք և ի վերջո հասկացանք, որ կարող ենք և գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը, կաթից չպատրաստված թթվասերից»,- գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված չզեկուցվող օրենսդրական նախաձեռնությունը։
Նա հայտնեց, թե պարզել են, որ վաճառվող թթվասերների մեջ կամ կաթը շատ քիչ է, կամ շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործում և պետք է որոշվի թե ի վերջո թթվասերն ինչ է։
«Որովհետև եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա հաջորդ պահին կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր և վրան գրել «Թթվասեր», ի՞նչն է խանգարում» ,-ասաց Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բացատրեց, որ օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են կաթնային յուղով չպատրաստված թթվասերը նարնջագույն պիտոկով նշել և առանձին դարակաշարում դնել, իսկ կաթնային յուղով պատրաստածը՝ կանաչ պիտակով։
Նիկոլ Փաշինյանն էլ, նշելով, որ դրանից հետո կաթնային ապրանքատեսակների գները կբարձրանան, հայտարարեց, թե նախորդ նման փոփոխությունից հետո շուկայում հայտնվել են 1-2 ընկերություն, որոնք արտադրում են բացառապես կատնային հիմքով կաթնամթերք, ինչը կառավարության շնորհիվ է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է, ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն. Նիկոլ Փաշինյան
- Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
- Կառավարությունն օգոստոսի 1-ից կանցկացնի հերթական վարժական հավաքները