Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոն դրամով հող է վաճառել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլոր իշխանությունների հետ սերտ կապեր հաստատած գործարար Սամվել Ալեքսանյանի փեսա Դավիթ Դավթյանի՝ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը հողամաս է վաճառել։ Այդ մասին գրել է «Հրապարակ»-ը։
«Ըստ Ավինյանի որոշման՝ Կոմիտասի պողոտայի հ.60 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ՍՊԸ-ին պատկանող հողամասին կից՝ Կոմիտասի պողոտայի հ.60/15 հասցեում գտնվող 504.92քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 3-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 70 միլիոն 398 հազար դրամ ։
Հիշեցնենք, որ դեռ տարվա սկզբին «Հրապարակ»-ը գրել էր, որ Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Ամիսներ առաջ Երևանի ավագանու նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ էին գումարել և հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» էին Սամվել Ալեքսանյանի փեսուն պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ Արաբկիրի թաղապետի մասին. Օրենքից դուրս ցանկացած գործողություն ընդունելի չէ
- «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան. «Փաստինֆո
- Կառավարությունը 680 մլն դրամի մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան