Իրավունք 16:31 04/07/2024 Հայաստան

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ:

ՔԿ փոխանցմամբ, 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված մի շարք գործողություններով պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ  դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:

Վիճաբանությանը միջամտել են Երևան քաղաքի հիշյալ երկու բնակիչներ, տուժողի ծանոթները, ովքեր վերջինիս փոխարեն ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի՝ միաժամանակ տուժողին ստիպելով, պարտք-գումարը մարելու նպատակով, հափշտակություն կատարել, ինչը, սակայն, վերջինս չի կատարել և դիմել է փախուստի։

Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, որտեղից խաբեությամբ նրան տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ՝ ծեծի են ենթարկել նրան, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել։ 

Ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:    
2024թ․ հունիսի 28-ին նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:
Քրեական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները, իսկ վերջինիս բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող, դեպքին վերաբերելի տեսաձայնագրությունները։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանքը։          

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:59
Թուրքիան դուրս մնաց Եվրո-2024-ից
Նիդեռլանդները կիսաեզրափակչում են
Աղբյուր` Panorama.am
23:41
«Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհը մարված է
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:53
Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ
Եվրոպայի  2024 թ.առաջնության 1/4 եզրափակիչ փուլի Անգլիա-Շվեյցարիա հանդիպումը հիմնական ժամանակում ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ավարտվեցին արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկումները
«Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:16
Սրբազան պայքար. Հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է
Թելեգրամի «Սրբազան  պայքար» ալիքը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մայիսի վերջին մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
22:05
Քևին Սփեյսիի հետ հանդիպումն Ամերիկյան համալսարանում չեղարկվել է
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հունիսի 25-ին հայտնել էին, որ կինոփառատոնի պատվավոր հյուրն է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Պորտուգալիայի հավաքականի պարտությունից հետո Ռոնալդուն դիմել է երկրպագուներին
Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին։...
Աղբյուր` Panorama.am
21:31
Հուլիսի կեսին մեկնարկում է «Արծիվ գործընկեր-24» զորավարժությունը
Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն  զինծառայողներ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
WhatsApp-ն ամենևին ապահով չէ. Մասկ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ օրը զգուշացրել է Meta Platforms կորպորացիայի WhatsApp մեսենջերի օգտագործման վտանգների մասին։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ջրափրակարարներն ափ են դուրս բերել քաղաքացիների
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Հունգարիայի վարչապետն անակնկալ նոր այցեր է խոստացել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մինչ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի այցը հարցազրույց է տվել շվեկցարական Die Weltwoche պարբերականին ու...
Աղբյուր` Panorama.am
19:43
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
18:55
Բայրամովը կրկնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը
«Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է, որն...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում
Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև` լորձաթաղանթի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ողբերգшկան դեպք Սյունիքի մարզում, ընտանիքը թունավորվել է
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՏաԼույսն ընդլայնվում է
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը վերջապես պատրաստ է համալրել իր շարքերը տաղանդաշատ և աշխատասեր փոքրիկներով։ Իր...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ,  Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահների հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:47
Երանի 2018-ը չլիներ մեր պատմության մեջ. Բյուրականցի կին
«Երանի 2018-ը չլիներ մեր պատմության մեջ, երանի ջնջվեր մեր հայող պատմության էջերից»,-ասում է բյուրականցի կինը, որ եկել է...
Աղբյուր` Panorama.am
17:23
Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանց այցելած ՔՊ-ականներին
«Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ փշալարի հետ, մարդկանց ողբերգություններն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Քաղաքագետ. Հայերն այս կառավարության պատճառով դառնում են ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ
«Վերջ ինչ է լինելու, որն է լուծումը»,-հարցեր է հնչեցնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու պատասխանում. «Շատերն են փորձում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա. ՎԻՎՕ Նախագծի փոփոխությունները չեն նպաստելու իրացնելու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան տարածել է հայտարարություն վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մի քանի խորհուրդ՝ ինչպես խուսափել աղիքային վարակներից
Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը:...
Աղբյուր` Panorama.am
16:21
2024թ-ի բյուջեի ծախսերը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, հարկային մուտքերի թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ. Հայկազ ֆանյան
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է. «Երկու օր առաջ կառավարության որոշմամբ ընդունվել է...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը
Մահացել է փաստաբան Միքայել Սամվելի Խչեյանը  (արտոնագիր 1442): Մահազդը հրապարակել է Փաստաբանների պալատը։ «Փաստաբանների պալատն իր...
Աղբյուր` Panorama.am
15:52
Դիլիջանի հյուրանոցներից մեկից հափշտակել են խոշոր գումար ու չհրկիզվող պահարանը
Հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու. Փաշինյանը շնորհավորել է Քիր Սթարմերին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով
Աղբյուր` Panorama.am
15:28
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
ԱԺ Պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանի դուստրը՝ Անին ամուսնացել է։ Նրա ընտրյալի անունը Գոռ է։ Ինսթագրամի իր էջում Անին լուսնակարներ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Տոկաևն օկուպացված Շուշիից հայտարարություն է արել
«Ղազախստանը պատրաստ է դառնալ հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ռուս փորձագետ. Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան, քանի որ ԱՄՆ-ն չի գնա որևէ փոխզիջման կամ էլ պատժամիջոցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}