«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական նման վստահության համար «Վինո Վինո» ՍՊԸ-ն, թերևս հայտնի կդառնա հետագայում, քանզի ՍՊԸ-ն ՀՀ հարյուրավոր ոգելից խմիչք վաճառող կազմակերպություններից եզակին է, որը «մեկ անձից» գնման ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հիմնարկին պարբերաբար մատակարարում է խմիչք։
Տարակուսելին այն է, որ հիշյալ մատակարարումների և ՀՀ տնտեսական աճի ֆոնին՝ «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը վիթխարի անկում է ապրում` 2022 թվականի 734.7 միլիոն դրամի համեմատ 2023 թվականի շահույթը դարձել է 468.4 միլիոն դրամ։
Սա կարող է իրատեսական լինել, եթե օրինակ, որևէ գնորդ ապրանքի դիմաց «փողը չի տալիս» կամ կազմակերպությունը այնքան արտոնյալ վիճակ է վաստակել, որ կարողանում է նվազ արտացոլել հարկվող շահույթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին