Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը, ով Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո ցուցադրել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը, կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ հանդիպումը Նիդեռլանդների դեմ և նաև տուգանք վճարել: Այս մասին գրում է sportmail.ru կայքը։
Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի ժեստի պատճառով։
«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի համաձայն հետաքննություն է սկսվել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին», - նշվել էր հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդների հետ հուլիսի 6-ին։ Դեմիրալի գործով որոշումը պետք է հրապարակվի այդ խաղից առաջ։
Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականի հարձակվող Միրլինդ Դաքուն ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել էր երկու խաղով՝ Եվրո-2024-ի Խորվաթիայի դեմ խաղից հետո մակեդոնացիների հասցեին վիրավորական վանկարկումներ հնչեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
- ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանին, Թուրքիային ու Գերմանիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան