Արցախցի երեխաները ներկայացման միջոցով կպատմեն հայրենիք վերադառնալու նվիրական երազանքի մասին
Հուլիսի 9-ին Երգի պետական թատրոնում կցուցադրվի «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումը՝ «Դիզակ Արտ» կենտրոնի՝ 2020 թվականի պատերազմի ու 2023 թվականի բռնի տեղահանության հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցի երեխաների մասնակցությամբ։ Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Բեմադրության հեղինակը Սրբուհի Բալայանն է:
«Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծագործությունն ընտրել է հենց Սրբուհի Բալայանն ու այդ ընթացքում որոշել է, որ մեր սաները պետք է իրենց պատմությունները պատմեն։
«Երեխաները գեղարվեստական միջոցներով պատմում են իրենց տներից հեռանալու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի, Արցախ վերադառնալու նվիրական երազանքի մասին։
Մի կողմից մենք ուզում ենք, որ երեխաները պատմեն ու այդպես նաև հոգեբանորեն հաղթահարեն այն, ինչի միջով իրենք արդեն անցել են, երկրորդ՝ որպես գեղարվեստական ստեղծագործություն, համահունչ է մեր առօրյային»,- նշեց նա։
Ե. Հայրիյանն ասաց, որ փորձերը շատ ծանր են անցնում. «Երբ երեխաները պատմում են, մենք՝ մեծահասակներս, արտասվում ենք, քանի որ այն իրական պատմությունները, որոնք կան, շատ դաժան են։ Մենք չենք էլ պատկերացրել, որ երեխաները այդքան նուրբ են ու այդքան ծանր են տարել այդ ամեն ինչը»։
«Դիզակ արտ» կենտրոն այցելում է ավելի քան 150 արցախցի երեխա։ Կենտրոնում գործում է ազգային երգ ու պարի, նկարչության, ասեղնագործության, դհոլի խմբակներ, թատերախումբ, ժողգործիքների համույթ։
«Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումը կենտրոնի թատերախմբի երրորդ բեմադրությունն է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամեն ինչ մնաց կամրջից այն կողմ
- ԿԳՄՍ նախարարությունն է մեր թատրոնն այս օրին հասցրել. Ստեփանակերտի Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
- Փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել Հայաստանում` տարածելով արցախյանը. Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիա
- Չնայած մեր ծանր ապրումներին՝ մենք կանք, ուզում ենք շարունակել մեր գործունեությունը. Ստեփանակերտի Կոմիտասի անվ.երաժշտական դպրոցի տնօրեն
- Երևանում կայացավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթի համերգը. «Մենք չպետք է թողնենք փակեն նաև արցախցիների էջը»
- Բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության պետական երգչախումբն առաջին համերգը կունենա երևանյան բեմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան