Ոստիկանության նետած նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային այսօր երրորդ անգամ է վիրահատվել
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության նետած նռնակի պայթելու հետևանքով ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայուն երրորդ անգամ են վիրահատել։ Տուժածի կինը՝ Նաիրա Սահակյանը մանրամասներ է ներկայացրել ամուսնու վիճակի, ինչպես նաև բժիշկների պատրաստվածության մասին.
«Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։
Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։
Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։
Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի, այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Մատները կորցրած Եսայի Քարամյանը հարցաքննվել է. Փաստաբան
- ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանի երկրորդ վիրահատությունն ավարտվել է
- Դաստակը կորցրած Եսայի Քարամյանի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. Փաստաբան
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային երկրորդ անգամ է վիրահատվելու
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
- 44-ամյա Եսային, ում ձեռքում նռնակը պայթել է, վիրահատվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին