Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Գործադիրը հաստատեց ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշումը։
Հարցը զեկուցող ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը։ 263 վնասված, փլուզված առանձնատներից 98-ի համար 1 ք/մ տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։ Երկրորդ գոտում գնտնվող մյուս բնակարաններին 40 հազար դրամ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայքն 39 բնակավայր։ Առաջին գոտում ընդգրկված է Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով և քաղաքացիները կստանան 60 հազար դրամ 1 ք/մ վերանորոգելու համար
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1մլն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ և պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը պետք է անկանխիկ եղանակով ծախսվեն։
4 զոհվածի ընտանիքներին լրացուցիչ 1 մլն դրամ կտրվի։
Վահե Ղազարյանը հայտնեց, որ աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին
- Երևան համայնքը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին
- Ջրհեղեղի հետևանքով համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել