Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասով որևէ ձգձգում չկա»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք պատրաստ ենք այն ստորագրել, գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում»,- նշեց նա:
Ա. Սիմոնյանի խոսքով, Հայաստանը լիահույս է, որ գործընթացը հաջողության կհասնի:
Ասուլիսին ներկա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բեն Քարդինն ասաց, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ու ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ակտիվ ներգրավված կլինեն այդ գործընթացում, աշխատում են գործադիր, օրենսդիր ճյուղերի հետ, որպեսզի կարողանան արդյունավետ լինել ու ձայները լսելի դարձնել։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղության համաձայնությունը հնարավորինս շուտ ստորագրվի»,- ընդգծեց ԱՄՆ սենատորը։
Ասուլիսին ներկա ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն ասաց, որ ԱՄՆ-ն ու իրենց դաշնակիցները պատրաստ են նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին։
«Հասկանում ենք, որ կան տարբեր դիրքորոշումներ։ Մենք պատրաստ ենք նպաստել, միջնորդել, բովանդակալի քննարկումներին այդ դժվարին, բարդ գործընթացի ընթացքում։ Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը, ժողովուրդն ունի իր դիրքորոշումը։
Մեր պետքարտուղարությունը, ԱՄՆ ներկայացուցիչը պետք է փորձեն օգնել բանակցային գործըթնացին, բայց լինեն պարզապես միջնորդ, նպաստեն, որ երկու կողմերը գան համաձայնության»,- ասաց ԱՄՆ սենատորը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորը Հայաստանից զգուշացնում է՝ «թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ»
- ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան
- Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Բայդենին
- Արարատ Միրզոյան. Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծվում խաղաղության գործընթացը երկարաձգելու համար
- Խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է առաջ քաշել. «Սրբազան պայքար»
- Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան