Այսօր Սբ․ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը խոսելու է «Սրբազան պայքար»-ի ընթացքի մասին
«Սրբազան պայքար» շարժումը տեղեկացնում է․
«Սիրելինե´ր, 19։30-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում` միասին նշելու ՀՀ Սահմանադրության օրը։
Հավաքի ընթացքում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդես կգա՝ «Ազգայինը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում» խորագիրը կրող զեկույցով։
Բագրատ Սրբազանն, իր հերթին, անդրադառնալու է մի շարք օրակարգային հարցերի, խոսելու Սրբազան Պայքարի ընթացքի մասին։
Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում