Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան
«Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի։ Գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել ։ Նրանք առաջարկներով են հանդես եկել։ Առաջիկայում կերևա ինչ է լինելու»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում, որտեղ նախատեսված է Սահմանադրության օրվա հետ կաված «Սրբազան պայքարի» հավաքը, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ իրենց առաջարկով պետք է լինի խորհրդակցական մարմին։
«Առաջարկները տարբեր են։ Այն պետք է դառնա գործող մոբիլ խումբ, եթե կդառնա՝ լավ։ Ամեն դեպքում՝ ես ասել եմ ներառականության մասին։ Ես այդ դաշտում հարաբերվել եմ մարդկանց հետ, տեսել եմ , խոսել եմ։ Ես պայման եմ դրել ՝ նրանք, որոնք դատապարտել են «հունիսի 12»-ը, նրանց հետ է մեր հարաբերությունները։ Նրանք, որոնք չեն դատապարտել, ընդհանրապես այս ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեն»,- ասաց Սրբազանը։
Նա նաև ընդգծեց, որ եղել են նաև քաղաքական ուժեր, որոնք եղել են շարժման շարքում,սակայն չեն դատապարտել։
Հարցին,թե Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է Սահմանադրության փոփոխության մասին, ի՞նչն է ուզում փոխել, Սրբազանն ասաց․ « Ինքը ինչ գիտի, որ փոխի։ Ալիևն ինչ ասի, դա էլ կփոխի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան