Բաթումիում Քուվեյթից եկած զբոսաշրջիկ է մահացել
Սև ծովի Բաթումիի ափին դժբախտ պատահար է գրանցվել։ Օդապարիկի ընկնելու հետևանքով մի զբոսաշրջիկ մահացել է, ևս մեկը վնասվածքներ ստացել։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավին կապված օդապարիկով թռչելիս Քուվեյթի քաղաքացի ամուսիններ են եղել։
Ընկնելուց հետո 37-ամյա մի կին տեղում մահացել է, իսկ 39-ամյա տղամարդը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ առկա տեղեկությունների, օդապարիկի ընկնելու պատճառ է դարձել հանկարծակի սկսած ուժեղ քամին։ Հարուցվել է քրեական գործ՝ Երթևեկության անվտանգության կանոնները խախտելու կամ երկաթուղային, ջրային, օդային կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։