
Իրանագետ. Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ինչպես միշտ, մեկնարկել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի քվեարկությամբ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ, նախագահի երկու թեկնածուները՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, նախընտրական վերջին շաբաթվա արդյունքներով ունեն գրեթե հավասար հնարավորություններ՝ չնայած նրանցից առաջինն ավելի լավ է վարել քարոզարշավը և նաև հնարավորություն ունի ստանալու առաջին փուլից հետո ընտրարշավից դուրս մնացած պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմնակիցների մի մասի ձայները։
«Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը, որն առաջին փուլում չի հասել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսին։
Ենթադրվում է, որ մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերում խիստ հակադիր դիրքորոշումներ ունեցող երկու թեկնածուների առկայության պայմաններում ընտրությւոններին մասնակցող քաղաքացիների թիվը կարող է որոշակի աճ գրանցել»,-նշում է իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահի թեկնածուներից Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք. Իրանագետ
- Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
- Իրանագետ. Իրանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, եթե որևէ արտառոց բան չգրանցվի
- Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչու թռչող սարքերն են տեղորոշել ավիավթարի ճշգրիտ վայրը․ իրանագետ