ԱՄՆ սենատորը Հայաստանից զգուշացնում է՝ «թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ»
«Ռուսաստանն այս տարածում մեծ ներգրավածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում, երևի չէին ցանկանա տեսնել ազատություններ, ժողովրդավարություն, առաջընթաց այդ ուղղությամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները»,- Հայաստանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։
Նա նշեց, որ աշխարհում, այս տարածաշրջանում տեսնում են այն ձայները, ուժերը, որոնք փորձում են իչիք դարձնել ժողովրդավարությունը, ազատությունները, Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն, հաստատակամություն է հանդես բերում դա թույլ չտալու համար։
«Հիմա առավել քան երբևէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունը, ժողովուդրը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն ամբողջականացվի, ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումը ավարտվեն, ռազմագերիներն ազատ արձակվեն։
Նշվեց, որ այս երկրի ղեկավարության շրջանում ցանկություն կա վերաբացել սահմանները, որպեսզի լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, նաև խթանվի Հայաստանում տնտեսությունը։
Մենք ձեր կողքին ենք այս հարցում»,- ասաց Ռ.Ուիները։
Նա խոսք ուղղեց Ադրբեջանին, ԵԱՀԿ անդամներին. «Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ։ Ադրբեջանում մեր բարեկամներնին ուզում եմ խորհուրդ տալ՝ փորձեն հասկանալ ազատության գինը, արժեքը։ Մենք քանիցս դա տեսել ենք։ Այս զգուշացումն ուզում եմ փոխանցել Ադրբեջանին՝ զգուշանան, որպեսզի ռուսական մեծ արջը չփորձի ևս մեկ անգամ գերիշխող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային միության հանրապետության նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան
- ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման
- Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը
- ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունը Երևանում կհանդիպի նաև Արցախից տեղահանված անձանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան