Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող կին, ում կասկածում են վարձու մարդասպանության փորձ կատարելու մեջ
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Հայաստանում հայտնաբերվել է 44-ամյա Էյմի Բետրոն, ով հետախուզվում էր՝ կապված 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմ նահանգում իր տան մոտ գործարարի վրա մահափորձ կատարելու հետ։ Մոհամմեդ Ասլամը և Մոհամմեդ Նազիրը վերջերս մեղավոր են ճանաչվել սպանության կազմակերպման մեջ: Ենթադրվում է, որ նրանք վարձել էին Բետրոյին, որը ծագումով ԱՄՆ-ի Վիսկոնսին քաղաքից է, որպեսզի սպանի գործարարին։
Բիրմինգհեմի դատարանում նրանց դատավարության ժամանակ ասվել էր, որ կինը հիջաբ է կրել որպես չճանաչեն նրան, սակայն նրա ատրճանակը խցանվել է դեպքի վայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան