«Հրապարակ». Ինչ նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել Ագրարային համալսարանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի ագրարային համալսարանում նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել։ Բուհի տարեկան հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհի ղեկավարությունն օրենքով նախատեսված նպաստները չի տրամադրում վճարովի համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ավելի ճիշտ՝ թերի է տրամադրում։ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը։ Մինչդեռ ագրարայինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհն օրենքով սահմանված այդ պարտավորությունը կատարել է կիսով չափ։
2023թ. վարձավճարի զեղչ է տրամադրել համալսարանի և մասնաճյուղերի 139 ուսանողների՝ այն պարագայում, որ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2 հազար 939 է եղել, որից 2 հազար 500-ը վճարովի համակարգում է սովորում, այսինքն՝ առնվազն 250 ուսանողի պետք է փոխհատուցեր։ Կա՛մ բուհի ղեկավարությունն ուռճացրել է ուսանողների թիվը, կա՛մ չի կատարել օրենքի պահանջը։
Համալսարանի մասնագետների փոխանցմամբ՝ հաշվարկները ցույց են տվել, որ զեղչեր տրամադրելիս չի պահպանվել նաև օրենքի պահանջը՝ վարձավճարներից գոյացած բյուջեի 7 տոկոսի մասով: Ի դեպ, 2019թ. համալսարանում զեղչ տրամադրվել է 1222 ուսանողի: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրը բուռն քննարկվում է ագրարայինում, և «վերևներն» էլ տեղեկացված են` ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրություն իրականացնել համալսարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Խորհրդարանը հաջորդ շաբաթ ԿԿՀ անդամ կընտրի
- «Հրապարակ». Ինչով է պայմանավորված խորհրդարանի այս տարվա առատաձեռնությունը
- «Ժողովուրդ». Շատ պաշտոնյաներ ծախսում են պետբյուջեի ֆինանսները, սակայն չեն բացատրում՝ ինչու և ինչպես
- «Հրապարակ». Եթե կառավարությունը շարունակի անտարբերություն դրսևորել մի խումբ որդեկորույս ծնողներ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց
- «Ժողովուրդ». Ուժեղացված ծառայություն մգացված ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ
- «Հրապարակ». Գևորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան