
Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան
«Մենք շուտով ունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կոնենանք»,- ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը:
«Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատ ավելի տեղին կլինի»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը խնդրեց բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ նշելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու ԱԳՆ աշխատանքին շատ խառնվել:
Նշենք, որ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
- Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը