Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան
Ամիսներ առաջ են սկսվել Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, ավելի քան 1000 պատասխանատու աշխատակիցներ մրցումների ընթացքում կստուգեն շուրջ 4000 մարզիկ – մարզուհու: Այդ ջանքերը լիովին համապատասխանում են համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջներին:
Միջազգային թեստավորման գործակալությունը (ITA), որը ստեղծվել է 2018թ. և մասամբ ֆինանսավորվում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից, կվերահսկի հակադոպինգային միջոցառումները Փարիզի օլիմպիական խաղերում: Նշած կազմակերպությունը իր պարտականությունները կատարել է նաև Տոկիոյի ամառային և Պեկինի ձմեռային խաղերում։
ITA -ն օլիմպիական ավանում կտեղակայվի հուլիսի 18-ից՝ խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄՕԿ-ն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկատվությանը
- Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
- Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան