Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ վերջին օրերին մի քանի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ ահաբեկչություններ էին ծրագրել Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ։
«Մենք ձերբակալել ենք մարդկանց, ովքեր, հնարավոր է, ծրագրել և նախապատրաստել էին ահաբեկչական գործողություններ։ Մենք պատրաստվում ենք ապահովել խոշոր միջոցառումների անվտանգությունը։ Ահաբեկչություն կարող է տեղի ունենալ ոչ միայն Օլիմպիական խաղերի ժամանակ, այլ ցանկացած պահի, ուստի մենք հատկապես զգոն ենք»,- Դարմանենի խոսքը մեջբերում է BFM TV-ն։
Sport.ru կայքը գրում է, որ Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործությունների և ահաբեկչական սպառնալիքների հնարավոր աճով։
Փարիզի Օլիմպիական խաղերը նախատեսվում է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը երրորդ անգամ է ընդունում Օլիմպիական խաղերը։
Հարակից հրապարակումներ`
- ՄՕԿ-ն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկատվությանը
- Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
- Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի
- Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
- Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
- Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան