ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են
Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը ցուցադրելու պատճառով որակազրկվել է։
Sport.ru-ի հաղորդմամբ, Bild-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն որոշել է պաշտպանին որակազրկել երկու խաղով՝ մինչև Եվրո-2024-ի եզրափակիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն էր սկսել Մերիհ Դեմիրալի ժեստի պատճառով։
Sport.ru-ն նաև գրում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է՝ գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունները ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի երկու խաղով որակազրկման մասին սուտ են։
«Տեղեկություններն այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Դեմիրալին, չի համապատասխանում իրականությանը մեր խաղացողի պաշտպանությունը կտևի մինչև ուրբաթ առավոտ», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Թուրքիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդների հետ հուլիսի 6-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
- Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
- Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան